Ինչպես են Երևանում տաքսի պատվիրում

Ինչպես են Երևանում տաքսի պատվիրում

21 юни 2019 г.
#taximaxim

«Maxim» սերվիսի մասնագետները վերլուծել են, թե Հայաստանի մայրաքաղաքում ինչպես են ավտոմեքենաներ կանչում, և համեմատել են տաքսի պատվիրելու տարբեր եղանակների՝ հավելվածի, օպերատորի և կայքի միջոցով պատվիրելու տարածվածությունը։

Երևանում տաքսու պատվերների ամենամեծ մասնաբաժինը ստացվում է հավելվածով։ Օգտատերերն ընտրում են այս եղանակը 91% դեպքերում։ Բջջային տեխնոլոգիաների պահանջարկը կարող է կախված լինել տարբեր պատճառներից՝ կենսամակարդակից, բնակչության տարիքից, ինտերնետ-ցանցերի ծածկույթից, քաղաքացիների տեխնիկական գրագիտությունից: Մայրաքաղաքներում այդ ցուցանիշները, որպես կանոն, ավելի բարձր են, ուստի մարդիկ բջջային հավելվածներից ավելի հաճախ են օգտվում, այդ թվում՝ տաքսի պատվիրելու համար: Տեխնոլոգիաների զարգացման և նոր հնարավորությունների ի հայտ գալու հետ մեկտեղ մարդիկ ավելի ու ավելի հաճախ են ցանկանում ծառայությունն ստանալ արագ և հնարավորինս պարզ: Իսկ սմարթֆոնի հավելվածները օգնում են ծառայությունը ստանալ մի քանի հպումով։

Չնայած բջջային ծառայությունների տարածվածությանը՝ հեռախոսահամարով պատվեր կատարելը շարունակում է լինել պահանջված։ Երևանում օպերատորի միջոցով տաքսի պատվիրում են օգտատերերի ընդհանուր թվի 8,8% -ը։

- Նույնիսկ սմարթֆոնների օգտատերերի շրջանում դեռ շատ են նրանք, ովքեր նախընտրում են ծառայությունը ստանալ կոնտակտ-կենտրոնի օպերատորի հետ ուղիղ կապի միջոցով: «Maxim» սերվիսի փորձը ցույց է տալիս, որ մարդիկ կախված իրավիճակից փոխում են տաքսի պատվիրելու եղանակները։ Եթե հեռախոսով շփվելու հնարավորություն չկա, պատվիրում են հավելվածի միջոցով, եթե պետք է ինչ-որ բան ճշտել և հարցեր տալ՝ զանգահարում են օպերատորին, - ասում է Երևանում «Maxim» ծառայության տնօրեն Լևոն Մուրադյանը։

Տաքսի կարելի է պատվիրել նաև այլ եղանակներով։ Օրինակ, կայքի միջոցով, ձայնային օգնականի օգնությամբ: Երևանում դրանց բաժին է ընկնում պատվերների 0,2 տոկոսը։

Վիճակագրությունը հիմնված է «Maxim» սերվիս 2019 թվականի սկզբից ընդունված պատվերների վրա։