Երևանի և Գյումրիի բնակիչները կկարողանան պատվիրել բարձր հարմարավետություն ունեցող տաքսիներ

Երևանի և Գյումրիի բնակիչները կկարողանան պատվիրել բարձր հարմարավետություն ունեցող տաքսիներ

14 აგვისტო, 2019

«Maxim» սերվիսը գործարկել է սակագին, որը թույլ է տալիս բիզնես դասի ավտոմեքենաներով ուղևորություններ կատարել նախապես հայտնի գնով:

Նման սակագնով պատվերներով գալիս են նոր արտասահմանյան մեքենաներ, օրինակ՝ Mercedes C- կամ S-class։ Մեքենաները կարելի է կանչել հեռախոսահամարով, ինչպես նաև «Maxim» հավելվածի և taximaxim.am կայքի միջոցով։ Առցանց պատվերի դեպքում պետք է մուտքագրել երթուղու հասցեները նշված դաշտերում, իսկ «Սակագին» ներդիրում ընտրել «Կոմֆորտ»: Եթե պատվերը ստեղծվում է հեռախոսով, պետք է օպերատորին ասել սակագնի անվանումը։ Ուղևորության արժեքը հաշվարկվելու է օպտիմալ երթուղով, օգտատերը կիմանա այն պատվերի ձևակերպումից անմիջապես հետո:

- Ուղևորները խնդրում են տրամադրել ավելի բարձր կարգի ավտոմեքենաներ, երբ պետք է գնալ պաշտոնական և հանդիսավոր միջոցառումների, հանդիպել կամ տեղափոխել դեպի օդանավակայան բիզնես գործընկերների կամ պարզապես տեղ հասնել առավելագույն հարմարավետությամբ։ Պատվիրելով նման ուղևորություն՝ օգտատերը վստահ է, որ իր մոտ է ժամանելու ներկայացուցչական մեքենա, որը կապահովի լավագույն պայմանները, — ասում է Հայաստանում «Maxim» սերվիսի ղեկավար Լևոն Մուրադյանը։