«Maxim»ը միացրել է աճուրդ տաքսի պատվիրելիս

«Maxim»ը միացրել է աճուրդ տաքսի պատվիրելիս

2019 ж. 12 желтоқсан

Երևանում, Գյումրիում և Արթիկում վարորդները կարող են ուղևորներին առաջարկել ուղևորության իրենց գինը։ Նորամուծության նպատակն է արագացնել մեքենայի մատուցումը։

Ներկայացնում ենք իրավիճակը. ուղևորը պատվեր է կատարել հավելվածում, սակայն վարորդը չի նշանակվում։ Ուղևորը կարող է շարունակել սպասել, եթե չի շտապում, կամ ինքնուրույն բարձրացնել ուղևորության գինը հավելվածում, որպեսզի վարորդն ավելի արագ ժամանի։ Այժմ նաև կարելի է անմիջապես վարորդներին կատարել գնի հարցում, որով նրանք համաձայն են կատարել պատվերը, և ընտրել ամենաշահավետ առաջարկը։

Դա այսպես է աշխատում։ «Maxim» տաքսու պատվերի համար հավելվածի օգտատերը ստանում է աճուրդը միացնելու առաջարկություն, եթե պատվերի համար մեքենա երկար ժամանակ չի նշանակվում։ Կամ այն կարելի է միացնել ձեռքով «Արագացնել որոնումը» դիալոգում։ Դրանից հետո ուղևորը սկսում է առաջարկներ ստանալ վարորդներից, որոնցում նշված են ուղևորության գինը, ավտոմեքենայի մակնիշը, հեռավորությունը և մատուցման մոտավոր ժամանակը։

Taxsee Driver վարորդական հավելվածում աճուրդով պատվերները նշված են հատուկ նշանով։ Ընտրելով այդպիսի պատվեր՝ վարորդը կարող է օգտվել գնի ավտոմատ հաշվարկումից՝ ըստ սակագնի, որը կախված է մատուցման հասցեից իր հեռավորությունից, կամ նշել այլ գին։ Համակարգը կվերլուծի գործարքները և վարորդներին օգնելու համար ցույց կտա կողմնորոշիչ շուկայական գինը:

- Աճուրդը չի փոխարինում, այլ լրացնում է ուղևորության ֆիքսված գների սովորական համակարգը: Այս հնարավորությունը օգնում է ուղևորին արագացնել մեքենայի մատուցումն այնպիսի իրավիճակում, երբ պատվերի գինը չի համապատասխանում վարորդների ակնկալիքներին՝ մատուցման հասցեից նրանց հեռու գտնվելու, տվյալ պահին մեծ պահանջարկի կամ այլ առանձնահատկությունների պատճառով, որոնք համակարգը չի կարող հաշվի առնել նախնական գինը հաշվարկելիս», - ասել է Ալեքսեյ Մարկինը, տարածաշրջաններում «Maxim» տաքսու պատվերի ծառայության զարգացման տնօրենը: