Հայաստանում իր աշխատանքն է սկսել ,,Maxim,, տաքսու պատվերի միջազգային սերվիսը
Ֆիքսված գնով առցանց մեքենա պատվիրել կարող են երկու քաղաքների՝ Երևանի և Գյումրիի բնակիչները: Նոյեմբերին կայացան սերվիսի առաջին ուղևորությունները:
,,Maxim,,-ն առաջարկում է տաքսի պատվիրել հավելվածի և taximaxim.com կայքի միջոցով: Երկու ռեսուրսներն էլ թարգմանված են հայերեն լեզվով, դրանցում կյանքի են կոչվել միջազգային սերվիսի բոլոր հնարավորությունները: Օրինակ, հավելվածում կարելի է դիտել տաքսու գտնվելու վայրը քարտեզի վրա, կիսվել այլ մարդկանց հետ ուղևորության երթուղով, կրկնել պատվերները պատմությունից, կապվել վարորդի հետ չատում:
Ուղևորության գինը հայտնի է անմիջապես երթուղին նշելուց հետո: Այն կախված չէ ճանապարհային իրավիճակից և ճանապարհի վերջում չի փոխվում: Շնորհիվ դրա ուղևորները միշտ գիտեն, թե որքան կարժենա ուղևորությունը և կարող են պլանավորել տրանսպորտային ծախսերը: Ներկայումս ուղևորության արժեքն սկսվում է՝ Երևանում՝ 400 դրամից և Գյումրիում՝ 200 դրամից:
Մոտ ժամանակներում ընկերությունը հնարավորություն կընձեռի պատվիրել տաքսի հեռախոսով: ,,Maxim,,-ը պատվերներ ընդունելու եւ մշակելու համար բացելու է կոնտակտային կենտրոն, օպերատորներին ուսուցանելու է սերվիսի ստանդարտները: Պատվերներն ընդունվելու են շուրջօրյա: Օպերատորի միջոցով տաքսի պատվիրելով՝ ուղևորները կկարողանան խոսել կենդանի մարդու հետ, ճշտել ուղևորության մանրամասները կամ հարցեր տալ:
Փոխադրումով զբաղվում են սերվիսի գործընկերները՝ տաքսու պարկերը և անհատական փոխադրողները: Taxsee Driver-ում նրանք տեսնում են պատվերներ քաղաքի տարբեր մասերում` ուղևորության արժեքի և երթուղու մասին նշումով, կարող են կատարել ամենամոտ պատվերները կամ այնպիսիք, որոնք համարում են առավել գրավիչ: Այսպիսով, փոխադրողները միշտ գիտեն իրենց եկամտի գումարը, կրճատում են պարապ վազքը, խնայում վառելիք:
Գործում է հետադարձ կապի համակարգը։ Օգտատերերը կարող են հաղորդագրություն ուղարկել սերվիս հավելվածի կամ կայքի միջոցով։ Մենեջերները զբաղվում են դիմումներով, օգնում նրանց լուծել խնդիրները, վերլուծում են գնահատականները և արձագանքները սերվիսն առավել բարելավելու նպատակով։
Երևանում աշխատելու փորձը կօգնի ավելի լավ հասկանալ հայկական շուկայի պահանջմունքները և լավագույնս կարգավորել սերվիսը։ Շուտով նախատեսվում է սկսել աշխատանքը նաև երկրի այլ քաղաքներում: