Մեր առաքելությունն է անընդհատ բարելավել օգտատերերի փոխգործակցությունը, օգնել մարդկանց հասնել իրենց նպատակներին։

2003 թվականից մենք ստեղծում ենք տաքսու պատվերի, բեռնափոխադրումների, գնումների և առաքումների, ճանապարհային օգնության նորարարական տեխնոլոգիաներ, որոնք դարձնում են ծառայությունն առավել ժամանակակից, հասանելի և անվտանգ։

Հաշվի առնելով մեգապոլիսների և համայնքային քաղաքների յուրահատկությունները` միասնական ծառայության բազայով մենք տարբեր օգտատերերի արդյունավետ փոխգործակցության հնարավորություն ենք տալիս: Ծառայություններ պատվիրել հարմարավետ կերպով: Իրականացնել պատվերներ` օպտիմալացնելով դրանք փնտրելու գործընթացները, կրճատելով պարապ վազքը և դադարը:

Ընկերության աշխատանքն անընդհատ կատարելագործելու ուղին բերել է աշխատանքի բաժանման։ Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով․ մարդկանց մի խումբ ստեղծի ժամանակակից կոնտակտ-կենտրոններ և սովորեցնի օպերատորներին, մյուսները՝ մշակեն ծրագրային արտադրանքներ և ցուցաբերեն տեխնիկական աջակցություն, երորդները՝ գրավեն օգտատերերի, չորորդները՝ զբաղվեն փոխադրումներով։

Այժմ ծառայությունների մատուցման համար համատեղ աշխատում են մասնագետների թիմեր՝ ամենատարբեր բնագավառների գիտելիքներով։

2022 թվականի հունվարին սերվիսի աշխատանքի աշխարհագրությունն ընդլայնվեց աշխարհի 1000 քաղաքով։

Յուրաքանչյուր քաղաքում մենք ուժեղացնում ենք մրցակցությունը, աշխատում ենք ի շահ մարդկանց և տնտեսության։

Մենք ստեղծել ենք ճյուղային թվային հարթակ օգտատերերի ուղղակի փոխգործակցության համար համաշխարհային թրենդից մի քանի տարի առաջ։ Դեռևս 2007 թվականին սերվիսին միացած ռացիաներով վարորդներին տեղափոխեցինք աշխատելու բջջային հավելվածի պատվերների հետ։ Բիզնես վարելու մեր նորարարական մոտեցմամբ և օգտատերերի փոփոխվող պահանջներին համապատասխանելու ցանկությամբ՝ մենք ակտիվ մասնակցում ենք տրանսպորտային ծառայությունների ժամանակակից շուկայի փոխակերպմանը և կայացմանը։

Մենք հպարտ ենք, որ մեր ձգտումների և փորձի շնորհիվ մշակվել է հզոր ծրագրաապարատային համալիր, որն ապահովում է սերվիսի գործունեությունը և մատուցում է մանրամասն վերլուծություն բիզնեսի ճկուն ղեկավարման համար։

Մենք ձգտում ենք դառնալ համաշխարհային բրենդ, որպեսզի տարբեր երկրներով և քաղաքներով ճամփորդելիս մարդիկ ամենուր կարողանան օգտվել «Maxim» սերվիսի ծառայություններից։

Մեզ հաճելի է ստեղծել տեխնոլոգիաներ և բիզնես՝ համաշխարհային շուկայի առաջնորդներին զուգահեռ:

Ժամանակն է շարժվե՛լ։