Տաքսու վարորդը Հայաստանում՝ ի՞նչպիսին է նա

Տաքսու վարորդը Հայաստանում՝ ի՞նչպիսին է նա

22 մարտի, 2019 թ.
#taximaxim

Մարտի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Տաքսիստի միջազգային օրը։ Տոնի նախօրեին «Maxim» սերվիսի մասնագետները որոշել են պատմել, թե Հայաստանում ինչ տեսք ունի տիպիկ տաքսիստը. նշել են նրա անունը, տարիքը և մեքենայի մակնիշը։

Հայաստանում տաքսու վարորդների շրջանում ամենատարածված անունը՝ Արթուրն է։ Տաքսիստների 3%-ը կրում են հենց այս անունը։ Երկրորդ տեղում է Գևորգ անունը, այս անունը կրում են վարորդների 2,2 %-ը։ Տաքսիստների 2%-ի անունը Արմեն է։ Ամենտարածված անունների տասնյակում ընդգրկված են նաև Արման, Կարեն, Հայկ, Հովհաննես, Նարեկ, Արսեն և Դավիթ անունները։

Առավել հաճախ տաքսիում աշխատում են 21-ից 35 տարեկան երիտասարդները։ Այդպիսիք կեսից ավելին են՝ ընդհանուր թվի 66%-ը։ Ավելի քիչ են 36-ից մինչև 45 տարեկան վարորդները՝ 23%: Իսկ ահա մինչև 65 տարեկան վարորդների թիվը կազմում է ընդամենը 8,6%։

Տաքսիստների մեծամասնությունն աշխատում է սեփական մեքենայով։ Շատ հաճախ դրանք հայտնի, փորձված արտասահմանյան մեքենաներ են։ Առաջին տեղում է Opel Astra-ն, այս մեքենայով պատվերներ են կատարում վարորդների ընդհանուր թվի 23%-ը։ Ավելի հազվադեպ որպես տաքսու մեքենա հանդիպում է Mercedes C-class-ը, այն նախընտրում են տաքսիստների 11%-ը։ Երրորդ տեղում է Opel Vectra-ն, այն ընտրում են տաքսիստների 7,6%-ը։ Ամենահայտնի տաքսի-մեքենաների շարքում տեղ են գտել նաև Mercedes E-class-ը, Opel Zafira-ն, Nissan Tiida-ն, Volkswagen Golf-ը, Nissan Teana-ն, Honda Fit-ը և Nissan March-ը։

Վիճակագրությունը ներկայացված է խոշոր քաղաքների՝ Գյումրիի և Երևանի համար։

Այսպիսով, եթե Հայաստանում տաքսի պատվիրեք, ապա առավել մեծ հավանականությամբ տաքսու վարորդը կլինի երիտասարդ տղամարդ մինչև 35 տարեկան հասակի՝ անունը՝ Արթուր՝ Opel Astra մեքենայով։ Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ մի մոռացեք շնորհավորել վարորդին մասնագիտական տոնի առթիվ։

Օգտակար

Ռուբրիկաներ

    Արխիվ