«Maxim» սկսել է աշխատել Արթիկում

«Maxim» սկսել է աշխատել Արթիկում

20 հունիսի, 2019 թ.

Քաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են մեքենա պատվիրել հավելվածի և կայքի միջոցով, իսկ վարորդները՝ աշխատել անձնական մեքենայով:

Ուղևորության գինը հայտնի է երթուղին նշելուց անմիջապես հետո: Այն կախված չէ ճանապարհային իրավիճակից և չի փոխվում ճանապարհի վերջում։ Դրա շնորհիվ ուղևորները միշտ գիտեն, որքան կարժենա ուղևորությունը, և կարող են պլանավորել տրանսպորտային ծախսերը: Ներկայումս Արթիկում ուղևորությունների արժեքը սկսվում է 200 ՀՀ դրամից։

Ուղևորներին տեղափոխում են սերվիսի գործընկերները, որոնք աշխատում են Taxsee Diver հավելվածով։ Այն ցույց է տալիս պատվերներ քաղաքի շրջաններում և թույլ է տալիս կատարել դրանցից ամենամոտ գտնվողները։ Ազատ աշխատանքային գրաֆիկը և համագործակցության շահավետ պայմանները թույլ են տալիս վարորդներին ինքնուրույն տնօրինել իրենց ժամանակը և լավ վաստակել։

Արթիկը Հայաստանում երրորդ քաղաքն է, որտեղ հասանելի է միջազգային սերվիսը։ Շուտով նախատեսվում է աշխատել նաև երկրի այլ քաղաքներում։