Տաքսու պահանջարկը Հայաստանում. օրերն ու ժամերը, որոնց ընթացքում մեքենաներ ավելի շատ են պատվիրում

Տաքսու պահանջարկը Հայաստանում. օրերն ու ժամերը, որոնց ընթացքում մեքենաներ ավելի շատ են պատվիրում

24-yanvar, 2019

«Maxim» ծառայության մասնագետները վերլուծել են, թե ինչպես է 2018թ.-ին տարբեր ժամանակահատվածներում փոխվել պատվերների քանակը։

Ծառայության վիճակագրությունը Հայաստանի քաղաքներում ցույց է տալիս, որ ուղևորություններ կատարելու մարդկանց պահանջարկը կախված է շաբաթվա օրվանից և ժամից։ Այսպես, անցյալ տարի Հայաստանի բնակիչները տաքսի ծառայություններից ավելի հաճախ օգտվել են ուրբաթ օրերին։ Աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից հինգշաբթի գրանցվել է ուղևորությունների մոտավորապես նույն քանակը՝ շաբաթվա ընդհանուր թվի 14%-ը Ուրբաթ օրը, երբ շատերը գնացել են հանգստանալու աշխատանքային օրվանից հետո, գրանցվել է պատվերների ավելի քան 19%-ը։ Շաբաթ օրը այդ թիվը նվազել է մինչև 13%։ Պատվերների բաժինը կիրակի օրերին ցածր է եղել ևս 4%-ով. մարդիկ այդ օրը զբաղվում են տնային գործերով, պատրաստվում են նոր շաբաթվա սկզբին և ավելի հազվադեպ են օգտվում տաքսիից։

Օրվա ընթացքում ևս տաքսու պահանջարկը տարբերվում է։ Աշխատանքային օրերին ամենաշատ քանակությամբ պատվերներ ստացվել են ժամը 19-ին՝ օրվա ընդհանուր պատվերների գրեթե 12%-ը։ Օրվա ընթացքում ուղևորություններ կատարելու մարդկանց պահանջարկը մոտավորապես նույնն է եղել, իսկ երեկոյան ակտիվությունը նվազել է միայն ժամը 24-ից հետո։ Ամենաքիչ պատվերները եղել են առավոտյան ժամը 4-ից մինչև 7-ը. այդ ժամերին տաքսի կանչել են օրվա ընթացքում տաքսիով երթևեկողներից ոչ ավել, քան 1%-ը։

Բացարձակ այլ դինամիկա է հանգստյան օրերին։ Առավոտյան պիկ ժամ գրեթե չի եղել, օգտատերերի ակտիվությունն սկսել է աճել ժամը 13-ի սահմաններում։ Երեկոյան պիկ ժամը մեկ ժամով ետ է ընկել. պատվերենրի առավելագույն բաժինը՝ 6,7% ստացվել է ժամը 18-ի սահմաններում։ Գիշերը պատվերների քանակը նվազել է մինչև 2% միայն ժամը 4-ից հետո. մարդիկ ակնհայտորեն ավելի ուշ են տուն վերադարձել, քան աշխատանքային օրերին։

Վիճակագրությունը կազմված է Հայաստանի 2 քաղաքների՝ Երևանի և Գյումրիի տվյալների հիման վրա։ Այն օգտակար կլինի նրանց համար, ովքեր պլանավորում են տաքսիով ուղևորություններ։ Նվազագույն պահանջարկի ժամերին ավելի հավանական է տնտեսել և ավելի արագ տեղ հասնել։