![«Մաքսիմ»-ն արդեն աշխատում է աշխարհի 1000 քաղաքներում](/u/post/1964/cover/bbe77a69421a3580700de7c6844ff53e.jpg)
«Մաքսիմ»-ն արդեն աշխատում է աշխարհի 1000 քաղաքներում
Ընկերության աշխատանքի աշխարհագրության հազարերորդ բնակավայրը դարձավ միլիոնանոց քաղաք Կանպուրը՝ Հնդկաստանում։
«Մաքսիմ» սերվիսի միջոցով առաջին պատվերը Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ հյուսիսային նահանգի խոշորագույն քաղաքում կատարվել է հունվարի 12-ին։ Այն մոտոցիկլով ուղևորություն էր հոսթելից մինչև երկաթուղային կայարան։ Արժեքը կազմել է 43 ռուփի, իսկ ճանապարհի երկարությունը՝ 8,5 կիլոմետր։ Դրանից հետո կատարվել են մեքենայով և ռիկշայով ուղևորությունների, հեռահար գնման և պատրաստի սննդի, սննդամթերքի և այլ ապրանքների առաքման առաջին պատվերները։
Հազարերորդի դերին հավակնել են ևս երկու քաղաք. Գիանյարը՝ Ինդոնեզիայում և Օստրոգոժսկը՝ Ռուսաստանում, որոնք պարտաստվում էին ֆրանչայզինգի մոդելով մեկնարկին։ Հնդկական Կանպուրը, որտեղ ստեղծվեց սեփական ստորաբաժանում, շատ չնչին առաջ անցավ նրանցից։ Ընկերության ավանդույթի համաձայն՝ քաղաքի ծնունդը համարվում է առաջին իրական պատվերի կատարման պահը։